Հարգելի «վատառողջներ», Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի միակ նախագահն է եղել եւ է։ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին քաղաքացիական պատերազմից խուսափել ենք, ղարաբաղյան պատերազմում հաղթել ենք, երկրաշարժից, սովետի փլուզումից, պատերազմից գրեթե ոչնչացած Հայաստանը սկսել է շնչել, լույսը վերադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Ու մեկ էլ՝ ԻՐՈՔ Լեւոն Տեր-Պետրոսյանը լույս չուներ, ինչպես չուներ Հայաստանի ողջ բնակչությունը։
Լեւոն Տեր-Պետրոսյանի նման ՆԱԽԱԳԱՀ կերազեր ունենալ ցանկացած պետություն։ Առողջություն ու երկար կյանք իմ սիրելի նախագահին։
Դե, գժվեք ու ձեզ պատեպատ զարկեք։
Մնացածներին՝ բարի օր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել