Բայց կարելի է գուշակել, թե ինչու են Երևանում հետևողականորեն վերացվում հին և պատմական նշանակություն ունեցող շինությունները: Երևի նրա համար, որ մի քանի տարի հետո քաղաքում, բացի Հաղթանակի զբոսայգու դիմաց կառավարության անդամների շքեղ պալատներից, ուրիշ տեսարժան ոչ մի վայր չմնա, և տուրիստներին ցույց տան միայն այդ դղյակները, պատմեն դրանց ստեղծման հանցավոր պատմությունը, զարմացնեն ներդրած գումարների չափով և անպատիժ մնացած անձանց քանակով: Այդ տների տերերը երևի իրենց շատ շոյված կզգան, երբ իրենց պալատները մի քանի տարի հետո հայտնվեն Երևանի տուրիստական ուղեցույցների առաջին էջերում: Եվ նշանակություն չունի, փաստորեն, որ արդեն քանդված կառույցները մի քանի տասնամյակ հետո կարող էին դառնալ մայրաքաղաքի ամենահին շենքերը, որոնք կունենային պատմամշակութային և տուրիստական մեծ նշանակություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=834459426683271&id=100003576633868
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



