Մեծ հավանականությամբ Հայաստանում պառլամենտարիզմի պայմաններում քաղաքական կյանքը կսահմանափակվի խորհրդարանի պատերով, իսկ արտախորհրդարանական ուժերը, որոնք տեղ չեն զբաղեցնի հաջորդ ԱԺ-ում, կդառնան մարգինալ և կվերածվեն աղանդի պես մի բանի:

Եթե ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն կրկին հիասթափեցնեն իրենց ընդդիմադիր լինելուն հանկարծ հավատացող մարդկանց և կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ, ապա դա առաջին հերթին կուրախացնի ՀՀԿ-ականներին, ովքեր Արևմուտքին կասեն, որ Հայաստանում կա ժողովրդավարություն, ազատ ընտրություններ, կոալիցիա և կայացող պառլամենտական համակարգ:

Խորհրդարան չմտած քաղաքական ուժերը կրկին կփորձեն միավորվել, բայց նույնիսկ հաջողելու դեպքում պայքարի ուղղությունն արդեն փոխված կլինի: Անիմաստ կլինի պահանջել իշխանափոխություն կամ նախագահի հրաժարական, քանի որ կառավարման հիմնական ծանրաբեռնվածությունը կրելու է ԱԺ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել