Հատուկ Մշակույթի նախարարության և Քաղշինի համար ներկայացնում եմ շենքերի մի ցանկ, որոնք դեռ գործում են Հայաստանում: Տիկին և Պարոն, մի՛ հապաղեք, քանդե՛ք.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր - 1983թ.

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր - 1967թ.

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն - 1932թ.

Մատենադարան - 1959թ.

Թամանյանի նախագծով կառուցված մնացած շենքերը. նրա նախագծով Երևանում կառուցվել են Բժշկական ինստիտուտի անատոմիկումի, անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը, ՀՀ կառավարության տունը և այլն:

Ք.Ա 782 թվականին կառուցված Էրեբունի քաղաքի իմաստն էլ չեմ հասկանում: Մի սար ա էլի, Մշնա՛խ ջան, դա ինչո՞ւ հողին չենք հավասարեցնում: Էդ ուղղությամբ էլ մտածեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել