Էներգոարտադրության ու էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրը գտնվում է ստրատեգիական նշանակության հարցերի շարքում: Հատկանշական է, որ այս տարի կիրականացվեն ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի առաջին փուլի (սարքավորումների, համակարգերի և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման) աշխատանքները:
Օրերս կայացած գործադիրի նիստում պարզ դարձավ, որ աշխատանքների իրականացումն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա ծրագրերի թվում: Արդյունքում մշակվելու է իրականացվող աշխատանքների պլան-­ժամանակացույցը, ինչպես նաև հայկական ԱԷԿ-­ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների և համապատասխան սարքավորումների փոխարինման ցանկերը:

Հարկ է նշել, որ հայկական ԱԷԿ­-ի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը 2014թ. մարտի 27-­ի որոշմամբ հավանություն է տվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ­-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրին, որի համաձայն՝ կիրականացվեն էներգաբլոկի սարքավորումների և շինությունների համալիր զննման ու մնացորդային ռեսուրսի գնահատման աշխատանքները, և կսկսվեն էներգաբլոկի՝ լրացուցիչ ժամկետում շահագործման նախապատրաստական աշխատանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել