Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, ով հայ հանրությանը հայտնի է իր բացահայտ ռուսաֆիլ նկրտումներով և պուտինապաշտ աշխարհայացքով, ինքնահաստատվելու նոր փորձ է արել` ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինին դիմելով իր որդու հարսանիքի քավորությունը ստանձնելու խնդրանքով: Ըստ լրատվամիջոցներից մեկի տեղեկությունների՝ քեռի Վովան նրան չի մերժել:
Առաջին հայացքից կարծես որևէ տարօրինակ բան չկա: Սակայն լուրը ոտքից գլուխ մառազմ է: Ծիծաղելի է նման «ժուլիկություններով» մամուլի էջերում հայտնվելու ցանկությունը:
Հ.Գ. Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` Նիկողոսյանի որդու հարսանիքի ազաբբաշին լինելու է Դևիդ Քեմերոնը, տաշի գոռացող կանանց խումբը խոստացել են գլխավորել Մադլեն Օլբրայթը և Մոնսարատ Կաբալյեն, իսկ հարսի եղբայրը համատեղության կարգով կլինի Կիմ Չին Ընը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել