««ՉԻ» տեղեկություններով վերջին ժամանակահատվածում լարվել են նաև ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի ու ՀՀ մարզպետների հարաբերությունները։ Բանն այն է, որ մարզպետները վերջին ժամանակահատվածում սկսել են գործել ինքնուրույն և իրենց որոշումների մասին տեղեկացնել միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ առանց Երիցյանի գիտության։ Դա ավելի ակնհայտ է դարձել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, երբ մարզպետները Արմեն Երիցյանից գաղտնի հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել