Ո՞ր մի խելացին է հրաման տվել էս ձյուն մաքրող Սանիտեք-ի մեքենաներին, որ մայթերի մոտ կուտակված ձյունը հրեն դեպի ճանապարհի բանուկ մասը ինչա թե մեքենաները վրայով անցնեն հալացնեն: Տեսել ե՞ք Կիևյանը, Թբիլիսյանը բառիս բուն իմաստով Տիտանիկի սառցաբեկորների չափսի սառցակույտերը հրել լցրել են բանուկ մասը փակել արհեստական արգելքներ վթարային իրավիճակներ են ստեղծել, ստիպված ես մտնել հանդիպակած մաս շատ տեղերում: Արա ձեր խիարը իրո՞ք թարսա աճում: Ավոտճանապարհային Ոստիկանություն, քաղաքազերծարան քնած ե՞ք, թե ջայլամի տեղ եք ձեզ դրել: Բավական չի որ անգրագետ խանութպաններն ու բիզնեսի տերերը ձյունը լցնում են բանուկ մաս արհեստական սառցադաշտեր սարքում ու վթարների պատճառ դառնում, շատ հաճախ ողբերգական, հիմա էլ պետական մակարդակով ու ավելի դաժան բան են արել; հենց հիմա գնացեք Թբիլիսյան խճուղու դեպի հյուսիս տանող հատվածը տեսեք ինչ վիճակ է, անանցանելի, վտանգավոր սառցաբեկորներ ճամփի մեջտեղը... Ալարում եք ձյունը հավաքեք թողեք թող գոնե մայթի մոտ հալի ձեր արևին խելոք քայլ եք էլի արել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել