Մեր օրերում Photoshop-ի չափից շատ օգտագործումը մեծ դժվարություն է ստեղծում տարբերելու  իրական գեղեցկությունը կեղծից: Մասակո Միցուտանին երկու երեխաների մայր է և իրականում  43 տարեկան է: Նա ստացել է «Ճապոնիայի հավերժ երիտասարդության լեդի» տիտղոսը, քանի որ ձեռնոց է նետել տարիքին: Ասիացիների`հատկապես ճապոնուհիների մաշկը շատ չի ծերանում: Նույնիսկ այս դեպքում Մասակոն մյուսներից առանձնանում է իր «թարմ» տեսքով: Նկարների մեջ նրա մաշկը անհավատալիորեն նուրբ է, առաձգական և անթերի: Հեռուստատեսային հաղորդումից մեկի ժամանակ Մասակոն աշխարհին բացահայտեց իր գեղեցկության գաղտնիքները: Նա շուրջ 5 ժամ է հատկացնում իր մաշկի խնամքի համար: Ահա այս գեղեցկուհու գեղեցկության գաղտնիքերից մի քանիսը` շատ ջուր խմել`տոքսիններից ազատվելու համար, ուտել թարմ, առողջ և կանոնավոր սնունդ, օգտագործել վիտամին E-ով հարուստ քսուքներ, մաքրող, մաշկի տոնուսը բարձրացնող, խոնավեցնող քսուքներ, մաշկը պաշտպանել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությունից, շատ քնել և չծխել: Դե բոլոր աստղերն էլ բերում են վերը նշված խորհուրդները, բայց նույնիսկ եթե նա այլ գաղտնիքներ  էլ ունի, ապա նրա դեպքում դրանք ուղղակի հրաշքներ են գործում:

Որոշ մարդիկ կասկածում են Մասակոյի ինտերնետայի նկարների իսկության վրա` պնդելով, որ մեծ տարբերություն կա (գրեթե 10 տարվա) նրա ինտերնետային և հեռուստատեսային արտաքինի միջև: Մասակոն ավելի երիտասարդ է երևում հեռուստատեսությամբ: Ասում են, որ ասիացի կանայք գեղեցիկ և երիտասարդ են երևում մինչև մոնոպաուզան, որի ժամանակ գրեթե միանգամից են ծերանում: Բայց առայժմ Մասակոն իսկապես թվում է «Հավերժ երիտասարդության լեդին»: 

Պետք է նշեմ, որ նա ունի 20-ամյա դուստր: Այս փաստը շատ կարևոր է հաշվի առնել, քանի որ բոլորս էլ գիտենք, որ  երեխա մեծացնելը սպառում է մարմնի ուժերը: Նա կարծես իր դստեր ընկերուհին լինի, այլ ոչ թե մայրը:

 

Բայց Մասակո Միցուտանին միակ կինը չէ, որի երիտասարդ արտաքինը ինտերնետային բուռն քննարկման է արժանանում: Հայտնի է նաև 70-ամյա Անետ Լարկին, ում 40-ից ավել տարիք չես վերագրի: Եվ ինչպես Մասակոն, նա նույնպես խմում է մեծ քանակությամբ ջուր և հետևում բանջարեղենային դիետաներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել