Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն Ոստիկանության ծառայողը ՈՐՊԵՍ ԲԱՑԱՌԻԿ ՄԻՋՈՑ գործադրում է ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն` սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար, ԵԹԵ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՅԴ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԱՊԱՀՈՎԵԼ:
Տոնածառի կոստյում հագած մարդուն մեկ կամ մի քանի զինված և վտանգավոր անձանց կողմից ծեծելու առնչությամբ քրեական հոդված նույնպես կա, գիտեք?
Էս ի՞նչ պատահեց պարոնայք, ձեր լեզվով ասենք, ՍԹԱՓՎԵԵԵՔ:
Մոռացա՞ք, որ կրկեսի վերածելու երկիր չունենք! Մոռացաք՞որ ՀՀ քաղաքացու հետ դուք-ով է պետք խոսել! Եվ եթե կառավարությանն առընթեր ինչ որ մարմիններում կարգապահական, ներքին ծառայողական քննության հանգույցներ կան... կամ ասենք դատախազություն ու արդարադատություն կա, ապա խնդրում ենք, հա? Մենք հասկանում ենք ձեր տոնական զբաղվածությունը, բայց միգուցե զբաղվեք?
Իմացե՛ք, տոնական օրերին մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանի հագուստ հագած, զինված և վտանգավոր մի խումբ անձանց որոշ գործողություններն ու օրինաչափություն դարձող բռի վարքը զրոյացնում է ինչպես Հայաստանում իրավունքի գերակայության մասին, այնպես էլ մասնավորապես հայրենադրաձության, տուրիզմի զարգացման, ներդրումների խթանմանն ուղղված բարձր մակարդակի հայտարարություններն էլ, բազմամիլիոնանոց ծրագրերն էլ, դրանց արդյունքներն էլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել