1. Եղի՛ր անկեղծ ամեն իրավիճակում: Մի՛ տուր պատասխաններ, որոնց վրա վստահ չես:
2. Երբեք անձնական վիրավորանք մի՛ հասցրու: Վատ ուսանողներ չեն լինում, լինում են անհետաքրքիր դասախոսներ:
3. Լսարան մտնելուց առաջ կոշիկներդ միշտ մաքրի՛ր: Բացառությամբ, եթե շինարարությամբ զբաղված չես:
4. Դասից ուշացած ուսանողներին միշտ ներս թող: Վերջին 5 րոպեն կարող է փոխել ամենամթագնած ուղեղը:
5. Ամբիոնի մոտ մի՛ կանգնիր և մի՛ թելադրիր: Դա բթացնում է ուսանողների միտքը:
6. Մի՛ սաստիր ուսանողներին քննություններով: Վախը փորացավ է առաջացնում:
7. Ուսանողներին դիմի՛ր անուններով: Իրենք շոյվում են դրանից և բարձրանում է նրանց ինքնագնահատականը:
8. Մի՛ կաշառվիր: 
9. Ուսանողին ճանաչիր ըստ իր լսած երաժշտության:
10. Պահի՛ր այս 9 պատվիրանները, որպեսզի լսարանում անցկացրած 80 րոպեներդ ձանձրալի ժամերից վերածվեն իրադարձության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել