Ռուսաստանյան շոու-բիզնեսում մի քանի տարի առաջ շատ տարածված ու սիրված էր «Կորնի» խումբը, որի անդամները հանրահայտ նախագծի «Աստղերի ֆաբրիկա»-ի սաներն էին։ Գեղեցկադեմ տղաներից մեկը՝ Ալեքսեյ Կաբանովը, երկու տարի առաջ ամուսնացավ՝ կոտրելով բազմաթիվ երիտասարդ երկրպագուհիների սրտերը։
Ալեքսեյը պատմում է, որ 2012 թվականին սոցկայքերից մեկով իրեն մի աղջիկ գրեց, ում գեղեցկությունից նա ապշած էր։
Երբ զույգը հանդիպեց իրականում, նրանք անմիջապես սիրահարվեցին իրար։ Թերեւս քչերը գիտեն, որ այդ գեղեցկուհին հայուհի է։ Ալեքսեյ Կաբանովն ու Ռոզալիա Կոնոյանը ամուսնացան 2013 թվականին, ուրբաթ օրը, ամսի 13-ին։
Զույգը պատմում է, որ իրենք սնահավատ չեն, դրա համար էլ նման օր են ընտրել։
Նրանք իսկական հայկական հարսանիք են արել՝ իր բոլոր ավանդույթներով։ Մեկ տարի անց զույգը դուստր ունեցավ՝ Ալիսան։
Ու չնայած պարբերաբար մամուլում տեղեկություններ են հայտնվում, որ զույգը ամուսնալուծության շեմին է, լուրջ խնդիրներ ունեն, այդուամենայնիվ նրանք պնդում են, որ սիրում են իրար այնպես, ինչպես հանդիպման առաջին օրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել