Իհլամ Քյոպակօղլին փորձում է սահմանին իրավիճակ սրելով հասնել իր համար ցանկալի արդյունքի առաջիկայում սպասվող հանդիպմանը: Սա փորձ է անում Հայաստանում ստեղծել անվստահության մթնոլորտ առ Հայոց բանակը, առ Հայաստանի իշխանությանը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ով գլխավոր բանակցողն է: Չկա նման բան... Հայը խոհեմ է, հայը գիտի՝ երբ ու որտեղ որքան խոսի: Որքան էլ ես համաձայն չլինեմ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հետ, միևնույն է, ես, որպես ՀՀ քաղաքացի, որպես բանակի մի մասնիկ, որպես ՀԱՅ ցանկացած բանակցային գործընթացի ժամանակ, որտեղ առաջնայինը ՀՀ-ի ազգային շահն է, տարածքային ամբողջականության հարցն է, վստահում եմ ՀՀ գլխավոր հրամանատարին՝ Սերժ Սարգսյանին: Ինձ համար հայրենիքը թանկ բան է, և մտադիր չեմ դավադիր թշնամու գրած սցենարով խաղալ... Քաղաքական հայացքներս ինձ երբեք չեն կուրացնի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել