«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2016թ. պետական բյուջեի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել, այդ թվում՝ 68.2 մլն դրամ տրամադրել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի գյուղամիջյան ճանապարհի վերանորոգման և ամբողջական տեսքի բերելու համար։ Կառավարությունն, իհարկե, չի ընդունել ՀՀԿ խմբակցության ղեկավարի ներկայացրած առաջարկը պատճառաբանելով, որ դա առաջնահերթ չէ։ Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, ծնունդով վանաձորցի Վահրամ Բաղդասարյանը Պտղնիի գյուղամիջյան ճանապարհի վերանորոգման մասին առաջարկը պատահական չի ներկայացրել: Պտղնիում է գտնվում Վահրամ Բաղդասարյանի ամառանոցը, և նա փորձել է այսպես իր հարցերը հոգալ։ Ի դեպ, «ՉԻ»–ն տեղեկացրել էր, որ նախորդ տարի էլ 2015թ. բյուջեի նախագծում Բաղդասարյանն առաջարկել էր գումար տրամադրել Վանաձորի թիվ 31 մանկապարտեզին, քանի որ այդ հաստատության տնօրենն իր եղբոր կինն է՝ Սուսաննա Գրիգորյանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել