«Շրջանառվող լուրերի համաձայն, Գլխավոր դատախազությունը նախաքննական մարմիններին, մասնավորապես, Քննչական կոմիտեին ներքին կարգով բանավոր հանձնարարական է իջեցրել կասեցնել 5-6 ամսից ավելի քննված և դեռևս չբացահայտված քրեական գործերը։
Ընդ որում, ըստ նույն աղբյուրների, այդ հանձնարարականը վերաբերել է անգամ այնպիսի գործերի, որոնց ծավալր մեծ Է, դրվագները՝ բազմաթիվ, միաժամանակ՝ դեռ չեն սպառվել բացահայտման հնարավորությունները։ Եւ այս օրերին քննիչները իրար հնտեւից կասեցման» որոշումներ են կայացնում։ Այդ քայլի իմաստը տարեվերջին ցանկալի ցուցանիշներ ներկայացնելն է, քանի որ չբացահայտված գործերը շարունակում են ստվեր գցել իրավապահների աշխատանքին՝ ցույց տալով նրանց թերացումները»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել