Համաշխարհային քաղաքական իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողնում տարբեր երկրների տնտեսությունների վրա: Որոշ դեպքերում դա արտահայտվում է արտահանման կամ ներմուծման կրճատմամբ:
Ի ուրախություն Հայաստանի՝ այս տարի գյուղատնտեսական ոլորտը գերազանց ցուցանիշներ գրանցեց: Իհարկե, եղանակային դրական պայմաններն ունեն իրենց ազդեցությունը, սակայն պետության աջակցությունն ու ներդրումները նույնպես ոչ երկրորդական դեր խաղացին:
Գյուղատնտեսական բարիքներից պետք է առանձացնել խաղողը, որը, սակայն, իրացման հետ ունեցավ որոշակի խնդիրներ: Պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն էր: Խնդրին լուծում տալու համար գործադիր մարմինը քայլեր է ձեռնարկում:
Այս տարի արտադրվել է ավելի քան 309 հազար տոննա խաղող: Դեռ տարեսկզբին գործադիր մարմինն արդեն սկսել էր գործարանների ղեկավարների հետ քննարկումները՝ սպասվելիք բերքը մթերելու հարցով:
Այդ ամենի արդյունքում վերամշակող կազմակերպությունների կողմից մթերվեց 216 հազար 800 տոննա խաղող՝ նախորդ տարվա 184 հազար տոննայի դիմաց: Այս տարի արդեն արտահանվել է 11 հազար տոննա խաղող: Կա նաև խաղողի մեծ պահեստավորված պաշար, և առաջիկայում էլ արտահանումը շարունակվելու է: Այս տարի Հայաստանից խաղողի արտահանման ծավալները նախնական կանխատեսումներով նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցեն 40 տոկոսով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել