Երևի հազար անգամ գրել եմ որ թարգեք մեր ժողովրդին հայհոյելը այն բանի համար թե իբր նրանք 5000 դրամով վաճառում են իրենց ձայները։ Այս հեքիաթը կառավարողներն են հնարել որպեսզի իրենց ընտրախարդախ գործունեության մեղքը գցեն անմեղ ընտրող մեր ժողովրդի վրա։ Ցանկացած ընտրություն որ տեղի է ունեցել Հայաստանում ժողովուրդը հիմնականում ճիշտ է քվեարկել և միշտ հաղթել է, իսկ տարբեր մակարդակների խարդախ հանձնաժողովականները գողացել են նրա հաղթանակը, կեղծել են ընտրությունները և իրենց ուզածն են արել։
Այս սհամանադրական սադրանքի հանրաքվեն մեկ անգամ ևս ապացուցեց իմա այստեղ շարադրած միտքը։
Ահա կարդացեք հարգելի Narine Hovhannisyan- ի այս ստատուսը և դուք էլ կհամոզվեք որ ժողովուրդը իր մեծամասնությամբ երբեք սխալ չի քվեարկել։
«Իսկ ես, որ չարաչար սխալվել էի ժողովրդի անվրդով տեսքից.կարծելով թե եկել էր պատվեր կատարելու և Այո քվեարկելու, հասկացա որ այս քվեարկությամբ ես նորից գտա իմ սիրելի ժողովրդին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել