Հալեպի իր աղբյուրները վկայակոչելով, «Արևելք»-ը  գրում է, որ հայաբնակ «Նոր Գյուղ» համայնքը կամ արաբական անունով «Հայ Ալ Միտան» շրջանը պատերազմից հետո գրեթե անմարդաբնակ է դարձել: Աղբյուրը նշում է, որ բնակիչների մեծ մասը տեղափոխվել են այլ վայրեր կամ երկրից ընդհանրապես հեռացել են:
Հայաբնակ բնակարանները կամ թալանվել են կամ անմխիթար վիճակում են: Լրատվամիջոցը մի քանի լուսանկարներ է հրապարակել Պուրճ ճաշարանի թաղամասից, որտեղ բնակիչների մեծ մասը հայեր են:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել