««Դաշնակցության համոզմունքը եղել և մնում է այն, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է լինեն միասնական համակարգի մասեր, ոչ թե իրար վերաբերվեն թշնամանքով, ատելությամբ, այլ երկուսն էլ իրենց չափով մասնակցեն պետական շինարարությանը, ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
 
«ՉԻ» - Փաստորեն՝ ղարաբաղյան պատերազմի ամենածանր տարիներին դաշնակցականներն ամենևին էլ թշնամանքով ու ատելությամբ չէին կոչ անում մոտակա ծառերից կախել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ պաշտպանության նախարարին։ Նրանք մտադիր էին իշխանություններին կախաղան բարձրացնել անհուն սիրով և ջերմ խանդաղատանքով՝ որպես «միասնական համակարգի մասեր»։ Նրանք էլ այդպես էին պատկերացնում «պետական շինարարությանը մասնակցելը»։
Ավելի ուշ նրանք, իհարկե, «իրենց չափով» մասնակցեցին «պետական շինարարությանը»։ Բայց, դատելով արդյունքներից, մի քիչ սխալ էին հասկացել «շինարարություն» բառի իմաստը (կամ էլ՝ ուղիղ իմաստով էին հասկացել)։ Ինչևէ։ Կարևորն այն է, որ հիմա «իրենց չափի» շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել