Past.am–ը գրում է.
20-ամյա երիտասարդ աղջիկը մահացել է գիրության պատճառով, քանի որ կշռել է 254կգ,-տեղեկացնում էPast.am-ը: Նրա հուսահատ ծնողները հույս են ունեցել փրկել մեկ այլ գեր անչափահասի, մինչ նա նույն ճակատագրին կարժանանար: Նրանք վերահսկել են իրենց դստեր՝ Սամանտայի սնվելու սովորույթը վաղ տարիքից, ներկայացրել են այն սարսափելի պահը, երբ գտել են նրա անկենդան մարմինը:
Սամանտան, ով սովորելու հետ կապված դժվարություններ է ունեցել, հուլիսին տեղափոխվել է հիվանդանոց, երբ սիրտը դադարել է աշխատել: Բժիշկները անկարող են եղել փրկել նրա կյանքը: Նրա մայրը պատմել է, որ իր աղջիկն այլևս ուժ չի ունեցել պայքարելու, նա միայն ցանկացել է քնել: Իսկ լացակումած հայրը նշել է, որ դստեր մարմինը իմացել է, որ արդեն ժամանակն է, արդեն բավական են տանջանքները:
Samantha’s mum Jan, far right, has offered to help obese 14-year-old Holly, second from right, from suffering the same fate as her daughter.
Սամանտան խնդիրներ է ունեցել 8 տարեկանից և գիրացել է պատանեկության տարիներից սկսած: Նա այդպես էլ չէր ընդունում, որ իր ուտելու սովորույթները կարող էին սարսափելի հետևանքներ ունենալ առողջության վրա: Նա կարծել էր, որ ծնողները չափազանցնում են:
Տեսնելով, որ չեն կարողանում նրան զսպել, Սամանտան վերցվել է հատուկ խնամքի, բայց, ցավոք, ոչինչ չի օգնել: Ծնողները նշել են, որ կցանկանային ավելին արած լինել իրենց դստերը փրկելու համար և նրանք շատ են մտահոգված, որ ուրիշ երիտասարդներ նույնպես կարող են ընտրել Սամանտայի ճանապարհը: Հաղորդման շրջանակներում նրանք այցելել են 14-ամյա Հոլիին, ով կշռում է 107 կգ: Սամանտան նույնպես նույն քաշն ու գանգատներն է ունեցել այդ տարիքում:
Հոլին պատմել է, որ տառապում է ու ամաչում դուրս գալ տնից, քանի որ չափազանց գեր է: Նա ամիսներ շարունակ չի եղել դպրոցում և հրաժարվել է կիսվել, թե ինչ է զգում՝ խուսափելով ծնողների հարցերից: Հոլին պատմել է, որ ինքը սարսափել է այն մտքից, թե ինչ տեսք կունենա իր կյանքը, եթե քաշ չկորցնի, բայց ինքը չգիտի՝ որտեղից սկսի: Նա ատում է իր վիճակը և ուզում է անպայման փոխել: Ոչ ոք իրեն չի սիրում և դատում է ըստ իր սարսափելի արտաքինի:
Սամանտայի մայրը, փորձելով սփոփել աղջկան, պատմել է, որ իր դստերն էլ էր թվում, որ ոչ ոք իրեն չի սիրում, բայց նրա թաղման արարողությանը այնքան շատ մարդ է եղել, և բոլորը լացել են: Եթե նա եկեղեցում լիներ, կտեսներ, թե որքան շատ մարդիկ են իրեն սիրում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գեր երեխաները, ովքեր չեն նիհարում մինչև 18 տարեկանը, ավելի քիչ են հակված չափահաս տարիքում առողջ քաշ ունենալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել