«ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղված Վարդանյանն ասել է, թե այն, որ Դաշնակցությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել հանրաքվեի ընթացքում արձանագրված զանգվածային խախտումների վերաբերյալ դեռ չի նշանակում, թե Դաշնակցությանը լռում է։

«ՉԻ» - Եվ իսկապես, հայտարարության չանել դեռ չի նշանակում լռել։ Գուցե դաշնակներն իրենց բողոքն արտահայտել են, ասենք, բլոտ խաղալով, կամ ի նշան բողոքի այդ օրը քյաբաբը կերել են առանց սոխ ա կանաչու և այլն։ Վերջին հաշվով՝ բողոքի արտահայտման բազմաթիվ ձևեր կան։
Ո՞վ գիտե, գուցե զանգվածային ընտրակեղծիքներից սաստիկ զայրացած դաշնակներն իջել են Կենկենի գրասենյակի նկուղ, դռները փակել ու կամա՛ց հայտարարություն արել։ Կամ էլ հայտարարությունն արել են հրապարակավ. բայց՝ ուլտրաձայնով, այնպես, որ մարդկանց համար լսելի չլինի, բայց կետերն ու դելֆինները լսեն»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել