«ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը համոզմունք է հայտնել որ հանրաքվեի ընթացքում կեղծիքներ չեն եղել։ «Տեսաք, որ կային ընտրատեղամասեր, որ «ոչ» կար ավելի շատ, քան «այո», եթե կեղծվեր, դա էլ կկեղծվեր», ասել է նա։

«ՉՒ» - Եթե նախկին ոստիկան Արմեն Երիցյանն այն ժամանակ էլ է այս տրամաբանությամբ աշխատել՝ անհասկանալի Է, թե ինչպե՞ս Է կարողացել որևէ, հանցագործություն բացահայտել։ Որովհետև այդ տրամաբանությամբ՝ անգամ գողության պահին բռնվածին չի կարելի մեղադրել գողության համար չէ՞ որ տվյալ շենքում կան բնակարաններ, որտեղից այդ մարդը գողություն չի արել, եթե կողոպտեր՝ այդ բնակարանները նույնպես կկողոպտեր, որևէ մեկին չի կարելի մեղադրել բռնաբարության համար (հաստատ կգտնվեն կանայք, ում այդ մարդը չի բռնաբարել) և այլն։ Եվ ընդհանրապես՝ անհասկանալի է, թե Նաիրի Հունանյանի հանցախումբն ինչու է առ այսօր բանտում։ Նրանցից ի՞նչ մարդասպաններ, մարդասպաններ լինեին բոլորին կսպանեին, բայց չէ՞ որ ահագին մարդու չեն սպանել։

Հ. Գ. Հետաքրքիր է, եթե որևէ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվում, հրշեջները մեկնո՞ւմ . են դեպքի վայր, թե՞ չեն մեկնում, քանի որ կան նաև չվառվող բնակարաններ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել