«Ժամանակ» թերթը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ. հատված հարցազրույցից.

- Պարոն Ռուստամյան, տեղեկություններ են շրջանառվում, որ Դաշնակցություն կուսակցությունը նախագահի սեփական թեկնածու առաջադրելու հարց է քննարկում եւ դա հայտարարելու է Գերագույն ժողովում։

- Գերագույն ժողովը կորոշի այս իրավիճակում ընդհանրապես մասնակցել-չմասնակցելու հարցը։ Եվ եթե մասնակցենք, պարզ է, որ պետք է որոշվի թեկնածու առաջադրել։

- Այսինքն, եթե որոշվի, որ մասնակցելու եք, անպայման սեփական թեկնածո՞ւ եք առաջադրելու։

- Իհարկե, մասնակցությունն այդպես է լինում։ Իսկ չմասնակցելու տարբեր ձեւեր կան։ Եվ չմասնակցելը հիմնականում այն պատճառով կարող է լինել, երբ պարզ դառնա, որ այդ միջոցառումը ընտրություն չէ, ոչ էլ հնարավորություն կստեղծվի, որ դառնա իշխանափոխության միջոց։

- Նաեւ խոսակցություններ կան, որ այս ընտրություններին ՀՅԴ-ն առաջադրելու է Ձեր թեկնածությունը։

- Խոսակցություններ կարող են ցանկացած մարդու մասին էլ լինել։ Մենք միշտ ասել ենք, որ թեկնածուի պակաս չունենք...»,- մեջբերում է «Ժամանակը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել