«Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ այս օրերին մի շարք բուհերի, ինչպես նաև ֆակուլտետների ուսանողական խորհրդի նախագահները փորձում են ուսանողներին համոզել, խնդրել, որպեսզի ֆեյսբուք սոցիալական ցանցում միանան «այո»–ի բարոզչական էջին։ Մեր տեղեկություններով, ուսխորհուրդների նախագահներն անկեղծանում են, որ իրենց վրա «լայքերի թիվ է դրված», և պետք է ամեն գնով ապահովեն դա։ Բացի այդ, մի շարք ուսխորհուրդների նախագահներ այս օրերին զբաղված են ուսանողներից անձնագրային տվյալներ հավաքելով, ընդ որում, նրանք պահանջում են ներկայացնել ոչ միայն տվյալ ուսանողի, այլև նրա ընտանիքի անդամների անձնագրերը»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել