Հարգելի «Նոր Հայաստան» ֆանկլուբի անդամներ, մի քիչ համազուսպ եղեք ձեր ափռ-ցփռ գնահատականների ու որակումների մեջ: Եթե ձեզ չեն միանում, ավելին՝ քննադատում են, ավելի լավ ա մի հատ մտածեք՝ ինչումն ա պրոբլեմը, նոր ձեզ քափսլոքի տվեք:
Տարեսկզբին «Նոր Հայաստանի» նախախորհդարանի մասը կոչ էր արել չվճարել վարկերը և այլ վճարները՝ ապրիլին մոտակա հեղափոխությունից հետո սաղ փուչ անելու խոստումով:
Շատ լավ էր, որ նույնիսկ ձեր հետևորդները ձեր խորհրդին չհետևեցին, նույնիսկ դուք շարունակեցիք ձեր օֆիսի հոսանքի փողը վճարել: Բա որ մարդ լիներ՝ ձեզ հավատար ու հիմա տուն-տեղը կորցներ, ի՞նչ էր անելու:
Ժառանգականների մասով. ձեր առաջնորդ Րաֆֆին աշխարհի ամենաանլուրջ քաղաքական գործիչն ա, այդքան քվե ունենալով՝ կարճ ժամանակում սաղ զրոյացրեց, երկու հատ հացադուլ արեց, աղոթեց, ժողովրդին հիասթափեցրեց, գնաց ԱՄՆ, հիմա էլ եկել ա՝ սպիտակ վարդեր ա Օսիպյանին նվիրում:
Լյովիկ Զուրաբյանի մասին էլ չասեմ, իրա հայրենասեր տեղը 100-ամյակին հանգստի վայր ընտրած Անթալիան ա՝ Ծառուկյանի վերջին տրանշի փողերով:
Ու մի օր մի բան հասկացեք, որ եթե ձեզ լուրջ բանի տեղ չեն դնում, ապա առաջին հերթին մեղավորը դուք եք, ոչ թե նախագահը կամ ուրիշ մեկը: Ու ձեզ քննադատողը ոչ թե պարտադիր սերժական պետք ա լինի, այլ ուղղակի առողջ տրամաբանություն ու լավ հիշողություն ունեցող մարդիկ են:
Դեռևս այսքանը:
Հ.Գ. Ու վերջացրեք սաղին, ով ձեր դեմ ա, ծախված անվանել, մեկ էլ տեսար մի պայծառ օր լյուստրացիան ձեր դուռն էլ կթակի, անհարմար բան կստացվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել