Այն միտքը, որ քաղցրը վնասակար է ատամներին կարելի է մոռանալ, եթե մենք  կոնֆետների և քաղցրավենիքների փոխարեն օգտագործենք ամենահասարակ սև սալորաչիր:
Սև սալորաչրի օգտակար հատկությունների մասին հայտնի է շատ վաղուց: Սակայն միայն ներկա ժամանակներում է ապացուցվել նրա արդյունավետ ունակությունը` պայքարել բերանի խոռոչի բակտերիաների դեմ, որոնք բերում են ատամների և լնդերի վտանգավոր հիվանդությունների առաջացմանը: Մեքսիկայի գիտնականները ապացուցել են, որ սև սալորաչիրը պարունակում է յուրահատուկ ակտիվ բաղադրիչներ, որոնք ակտիվորեն ոչնչացնում են ամենատարբեր բակտերիաները, այդ թվում նաև այն բակտերիաները, որոնք նպաստում են ատամնաքարերի, կարիեսի (ատամնափուտ) և գինգիվիտների (լնդերի բորբոքում) առաջացմանը: Փորձաքննության ղեկավար Խոսե Ֆաուստո Ռիվոռոյի խոսքերով` այժմ նրանք ձեռնամուխ են լինում ստեղծել այնպիսի սարք, որը հնարավորություն կտա սև սալորաչրից անջատել հակաբակտերիալ հատկությամբ օժտված այդ նյութը և այն օգտակործել դեղամիջոցների բաղադրության մեջ: Առո՛ղջ եղեք:
Նյութը պատրաստեցին Հարություն Սուքասյանը և Դավիթ Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել