Խեղճ Էլդարի մասին մի բարի խոսք ասեք...

Այսօր 88 տարեկան հասակում Մոսկվայում մահացավ Էլդար Ռյազանովը՝ «Կարնավալային գիշեր» (1956), «Գուսարական բալլադ» (1962), «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966), «Ծերուկներ-ավազակներ» (1971), «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» (1974), «Ճակատագրի հեգնանքը» (1975), «Ծառայողական սիրավեպ»(1977), «Գարաժ» (1979), «Խեղճ գուսարի մասին մի բարի խոսք ասեք» (1980), «Կայարան երկուսի համար» (1982) ֆիլմերի ռեժիսորը: Թող իմ կողմից ունայնություն չհամարվի այս տխուր օրը հիշեցնել, որ կատակերգության այս մեծ վարպետը նկարահանել էր առաջին հակաստալինյան («Կարնավալային գիշեր») և առաջին հակաչեկիստական («Խեղճ գուսարի մասին մի բարի խոսք ասեք») գլուխգործոցները, որոնցում ծիծաղելով ու հեգնելով՝ կործանեց սարսափելի այդ հրեշներին և փառաբանեց մարդկային արժանապատվությունն ու դիմադրությունը չարին ու բռնությանը: Չմոռանանք նրա քաղաքացիական սխրանքը՝ ծիծաղելով նրա քնարական կատակերգությունների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել