Անցած տարվա սեպտեմբերի սկզբներին Ազգային ժողովի անվտանգության ծառայության պետը հարվածել էր իմ գործընկեր Մարինե Խաչատրյանին և նրա ձեռքից գցել տեսանկարահանող սարքը, այսինքն՝ կոպտորեն խոչընդոտել էր լրագրողի մասնագիտական աշխատանքը, ինչի տեսաապացույցը կա և ինչը քրեորեն պատժելի է: Առաջին ատյանի դատարանը մերժել էր լրագրողուհու հայցը, այսօր էլ Վերաքննիչ քրեական դատարանը նույնը արեց... Դիմում եմ «այո»-ի քարոզիչներին և նոր Սահմանադրության ջատագովներին. եթե ես դեկտեմբերի 6-ին «այո» ասեմ, արդյո՞ք Ազգային ժողովի պաշտոնյան չի շարունակի բռնություն կիրառել իմ գործընկերների նկատմամբ, և արդյո՞ք դատարանները՝ երրորդ իշխանությունը, կսկսի պաշտպանել իմ գործընկերների, այլ ոչ թե խորհրդարանի, այսինքն՝ առաջին իշխանության շահերը... Խնդրում եմ բացատրել՝ ինչո՞ւ պիտի նման բան տեղի ունենա, եթե ես «այո» ասեմ... Իսկ եթե չբացատրեք, հաստատ «ոչ» կասեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել