Այսօր Մոնթեի ծննդյան օրն է, և ուզում եմ, զուգահեռներ անցկացնել այսօր տեղի ունեցածի, Մոնթեի ու մեր ազատամարտիկների միջև: Տեսեք Մոնթեն և ազատամարտիկները ոչ միայն Արցախի ազատագրումով միայն, այլև անուղղակի ձևով Հայաստանն ազատեցին հետագայում բազմաթիվ վտանգներից: Մինչև Արցախի հիմնախնդիրը Հայաստանի գրեթե բոլոր մարզերում շատ մեծ տեսակարար կշիռ ունեին նաև թուրքերը՝ Արարատի, Արտաշատի շրջանի բազմաթիվ՝ մեծամասամբ սահմանամերձ գյուղեր բնակեցված էին հիմնականում թուրքերով, Լոռու մարզում, Քեղարքունիքում՝ հատկապես Սոթքի շրջանում Մեծ և Փոքր Մասրիկ գյուղերում: 
Պատկերացնո՞ւմ եք եթե չլիներ Արցախի հիմնահարցը, Արցախյան պատերազմը, մենք հիմա ինչքան վտանգավոր գոտում կլինեինք, հայ-թուրքական սահմանին ինչպիսի դժվար վերահսկելի իրավիճակ կունենայինք, ինչքան կբարդանար Ազգային անվտանգության վերահսկողությունը: Արցախյան պատերազմով ոչ միայն Արցախը այլև ամբողջ Հայաստանը մաքրվեց թուրքերից, որի շնորհիվ այսօր Հայաստանը դասվում է աշխարհում ամենաանվտանգ երկրների շարքը:
Մի խոսքով փառք տղերքին Մոնթեի գլխավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել