«Հայտեի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել Է, թե Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների թիվը նվազել Է, որովհետև տղամարդկանց թիվը կրճատվել Է, շատերն են մեկնում արտագնա աշխատանքի։

«ՉԻ» - Լավ է,  իհարկե, որ  Ահարոն Ադիբեկյանը նույնիսկ աշխատուժի արտահոսքի մեջ է ինչ-որ դրական բան տեսնում։ Այ, եթե բոլոր տղամարդիկ արտագնա աշխատանքի մեկնեն՝ Հայաստանում կտրուկ կպակասի նաև ծխողների, խմողների և փողոցային ծեծկռտուքների թիվը (իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, կավելանա)։

Լավ է նաև, որ հիմա արդեն միգրացիոն ծառայությունը արտագաղթի իրական ծավալները պարզելու համար կարող է ոչ թև ինչ-որ բարդ ուսումասիրություններ իրականացնել այլ ընդամենը հաշվել կանանց մարմնի տարբեր մասերի վրա առկա կապտակները։ Եթե, իհարկե, հաշվելու գործընթացը չընկալվի որպես բռնություն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել