«Ազատ Ձայն» լրատվականի «Ձայն Արարատի» հայագիտական հաղոդաշարի 65-րդ թողարկումը նվիրված է 17-րդ դարի ազատագրական պայքարին: Հայաստանն ի՞նչ վիճակում հայտնվեց ռուս-թուրքական երկարատև պատերազմից հետո, ի՞նչ պլաններ ուներ Պետրոս Առաջինը հայերի հետ կապված, նրա կտակի ո՞ր մասն է թաքցվում և ինչո՞ւ: Ո՞վ էր Իսրայել Օրին, ինչո՞ւ է պատմության մեջ նա այդքան հակասական ներկայացվում: Եվ ի վերջո, Դավիթ Բեկին ինչպե՞ս հաջողվեց ստեղծել կանոնավոր բանակ և Սյունիքի ազատագրական պայքարում մեծ հաջողություններ գրանցել: Խոսվում է նաև 1000-ամյա ստրկությունից մնացած հետևանքների մասին, որը նաև այսօր է զգացվում, երբ հայի հայացքն անընդհատ ուղղված է դեպի օտարը, ով իբր թեպետք է մեզ փրկի: Հյուրն է պատմաբան Գուրգեն Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել