«ՉԻ տեղեկություններով՝   կիրակի  օրը դաշնակցականների մի խումը Աժ՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ մեկնել է Արարատի մարզ։ Դաշնակցականները հանդիպում են ունեցել Բերքանուշ գյուղի մանկավարժների հետ և նրանց հորդորել «Այո» ասել սահմանադրական հանրաքվեին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, հանդիպման կայացման մեջ մեծ ներդրում է ունեցել նաև դաշնակցական գյուղապետ Մանվել Հայրապետյանր, որի բոլոր հարազատները ներգրավված են ընտրական հանձնաժողովներում։

Հարկ է նշել, որ ի պատասխան Արմեն Ռուստամյանի «այո» ասելու հորդոր-խնդրանքին, մանկավարժներից համարձակները նշել են, որ իրենք «ոչ» են ասելու սահմանադրական հանրաքվեին։ «Հանրապետականներից պրծանք, հիմա Էլ դուք», զայրացել են գյուղի դպրոցի մանկավարժները։ Ի դեպ, Բերքանուշի դպրոցում սովորում են նաև Բաղրամյան գյուղի երեխաները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել