««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որոշել է առաջ քաշել   հարազատ  փեսային՝  Աջափնյակ  վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին։ Սպասվում է, որ առաջիկայում ՀՀԿ խմբակցության ղեկավարի դստեր ամուսինը կդառնա Ագգային ժողովի պատգամավոր և կհայտնվի աներոջ ղեկավարած խմբակցության մեջ։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել Արմեն Բաղդասարյանի «Ալյումինի Արմենը», որը հայտնի է սկանդալային պատմությունների մեջ հայտնվելու զարմանալի ունակությամբ։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աջափնյակ համայնքի 3-րդ գյուղ (Սիլիկյան) կոչվող թաղամասում լուրջ բախում էր տեղի ունեցել ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև։ ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ, Աջափնյակի թաղապետի տեղակալ Արմեն Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել ԲՀԿ շտաբի պետ Վահան Կարապետյանին՝ հրահանգելով ԲՀԿ բոլոր շտաբները հանել տարածքից»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել