«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սամվել Ալեքսանյանին պատկանող Մալաթիա բժշկական կենտրոնի աշխատակիցներին արդեն իսկ հանձնարարել են տասական ձայն
հավաքել հանրաքվեի համար։ Աշխատակիցներին հատուկ բլանկներ են բաժանել, որտեղ պիտի լրացվեն հանրաքվեին «այո» ասողների անուն-ազգանուններն ու անձնագրային տվյաւները։

«ՉԻ» - Սա, իհարկե, տակտիկական լուրջ սխալ Է։ Բժշկական կենտրոնի աշխատակիցներից պետք էր ոչ թե հանրաքվեի պոտենցիալ մասնակիցների անուններ ուզել, այլ այն մարդկանց, ովքեր «նաղդ» դեկտեմբերի 6-ին Հայաստանում չեն լինելու։ Ոնց էլ լինի՝ բուժաշխատողներից ամեն մեկը արտասահմանում գտնվող մի 10-15 ծանոթ– բարեկամ կունենա։

Իսկ ահա ընտրողների անուն-ազգանունները պետք էր պահանջել ոչ թե բժշկական կենտրոնից, այլ «անատոմիկից»։ Մահացածները շատ հուսալի ընտրողներ են, անուն-ազգանուններն ու անձնագրային տվյալներն էլլ հայտնի են, այնպես որ՝ խնդիրներ հաստատ չեն աոաջանա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել