Մենք շատ հաճախ ենք լսում, որ իսկական ընկերություն գոյություն չունի, որ վաղ թե ուշ ընկերներից մեկը իր անձնական շահերը և հետաքրքրությունները ընկերոջից վեր է դասում և այլն: Բայց նման արտահայտություններ շատ ավելի հաճախ կարելի է լսել կանանց ընկերության վերաբերյալ: Ասում են, թե երկու կնոջ միջև ընկերություն գոյություն ունենալ չի կարող , երկու կնոջ ընկերությունը դա անպայման «միություն» է երրորդ կնոջ դեմ կամ էլ երկու կանանց ընկերությունը ավարտվում է այնտեղ, որտեղ հայտնվում է մեկ տղամարդ…Կանանց միջև ընկերությունը համարվում է կեղծ, շինծու, ոչ երկարակյաց, նախանձով և մրցակցությամբ ողողված: Իսկ տղամարդկանց ընկերությունը համարվում է ամուր  միություն, որը չի կարող քանդել ոչ ոք, ոչ մի կին: Տղամարդկանց ընկերությունը հիմնված է վստահության, փոխօգնության և  հավատարմության վրա…Կանանց և տղամարդկանց ընկերությունների տարբերությունների վերաբերյալ կարծրատիպերը ամենուր են` և՛ գեղարվեստական գրականությունում, և՛ ֆիլմերում ու սերիալներում, և՛ հումորում ու անեկդոտներում: Իսկ հիմա փորձենք ավելի մանրամասն վերլուծել և հասկանալ թե՛ մեկը, թե՛ մյուսը:

  • Կանայք վստահեցնում են, որ հենց կանանց ընկերությունն է ամենաիսկական ընկերությունը: Դա իրական, անկեղծ շփում է, անգին խորհուրդներ, հոգեբանական օգնություն, իրավիճակի համատեղ վերլուծություն և դրանից դուրս գալու եղանակների որոշում: Ի տարբերություն կանանց, տղամարդկանց ընկերությունը ավելի «լուռ» է, հիմնված ավելի շատ գործողությունների վրա: Տղամարդիկ չեն սիրում միմյանց խորհուրդներ տալ. եթե ընկերը օգնության կարիք ունի, նա դիմում է որոշիչ քայլերի, այլ ոչ թե խնդիրների սեմինար-քննարկում կազմակերպում ))))))
  • Տղամարդիկ ի տարբերության կանանց ավելի գաղտնապահ են: Ընկերոջը վստահված գաղտնիքը մնում է միայն նրանց երկուսի միջև: Իսկ կանայք…իհարկե կանայք էլ են կարողանում գաղտնիքներ պահել, պարզապես նրանք այդ գաղտնիքը ավելի «մեծ» խմբով են պահում`ընկերուհու ընկերուհին, ընկերուհու քույրը, ընկերուհու քրոջ ընկերուհին և այլն ))))))
  • Տղամարդկանց ընկերության մեջ ոչ մի նշանակություն չունի, թե նրանցից ով ավելի շուտ կամուսնանա, ով քիչ ավելի ուշ: Իսկ այ կանանց համար դա մի մեծ պատմություն է: Իսկ ինչո՞ւ ինքը ավելի շուտ չամուսնացավ, վեեեերջ նա այլևս երբեք չի ամուսնանա, «կմնա տանը»:
  • Տղամարդկանց քիչ է հետաքրքրում  ընկերոջ անձնական կյանքը: Իհարկե չի կարելի ասել, թե ընդհանրապես չի հետաքրքրում,  բայց դե չի կարող հասնել երկու ընկերուհիների միմյանց անձնականի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությանը: Տղամարդուն դժվար  հետաքրքրի, թե իր ընկերը ընկերուհու հետ ե՞րբ հանդիպեց, ու՞ր հրավիրեց, ի՞նչ ասաց, նրա ձեռքը ինչպե՞ս բռնեց…և այլն, և այլն:
  • Կանանց ընկերության մեջ շատ մեծ ուշադրություն են դարձնում միմյանց հագուկապի, արտաքին տեսքի վրա: Ինչպե՞ս կարելի է, որ ընկերուհու  մազերը իր մազերից գեղեցիկ լինեն, նա ավելի նիհար լինի…և վերջապես անհանդուրժելի է, երբ նրանք «պատահաբար» նույն հագուստից են կրում, և այն մեկին ավելի է սազում, քան մյուսին: Իսկ տղամարդկանց համար այն աստիճանի միևնույն է իրենց ընկերոջ արտաքին տեսքը, որ նույնիսկ ընկերոջ մերկ լինելը կարող են չնկատել )))))

Այս կետերր րնթերցելուց հետո կարող է տպավորություն ստեղծվել, որ ես ամեն կերպ փորձում էի  «վատ»  երանգների ներքո ներկայացնել կանանց ընկերությունը, բայց դա այդպես չէ: Ես հավատում եմ և՛ երկու կանանց, և՛ երկու տղամարդկանց միջև ամուր և իսկական ընկերությանը: Մարդու կյանքի լավագույն նվերը իր ԸՆԿԵՐՆ է: Լավ ընկեր կամ ընկերուհի ունենալու համար նախ և առաջ պետք է կարողանալ լինել ԸՆԿԵՐ: Իսկ կանանց ընկերության մեջ առկա մրցակցությունը թերևս պայմանավորված է կանանց քանակապես ավելի շատ լինելով, ինչն էլ նրանց մղում է մշտապես պայքարի և «մարտական» վիճակի: Ես սիրում եմ իմ բոլոր ընկերուհիներին և ընկերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել