keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Նոր Զելանդիայում գտնվող այս հրաշագեղ քարանձավում թաքնված է մեր մոլորակի գեղեցկագույն առեղծվածներից մեկը (Photo)

visibility 2517 commentմեկնաբանել
image1

Քաղաքային եռուզեռից ու մարդկային բնակավայրերից հեռու՝ երկրի մակերևույթի տակ, թաքնված է մի ամբողջ աշխարհ, որն ապշեցնում է իր գեղեցկությամբ։ Շնորհիվ Նոր Զելանդիայում գտնվող այս քարանձավում բնակվող Arachnocampaluminosa կոչվող միկրոսկոպիկ էակների այնտեղ յուրաքանչյուր ոք կարող է զգալ իրեն ասես տիեզերքի կենտրոնում՝ շրջապատված միլիոնավոր աստղերով ու աստղային համակարգերով։

Լուսանկարիչ Ջոզեֆ Մայքլը ցույց է տվել այս հրաշքն ամբողջ մոլորակին, ու դրա համար նրան հատուկ շնորհակալություն։ Երկնագույն լուսարձակմամբ միկրոսկոպիկ այս էակներն ապրում են նաև Արևելյան Ավստրալիայում, բայց այնտեղ նրանք այդքան վառ չեն։

Arachnocampa luminosa-ն՝ «սարդ-ճիճուն», իր անվանումը ստացել է շնորհիվ մետաքսե բարակ սարդոստայնի, որով բռնում են միջատներին։ Այս հրաշագեղ էակների կյանքը հնարավոր է միայն քարանձավներում, որոնց պատերը նրանց տունն են, իսկ ջրի գոլորշիացումն օգնում է ամբողջական գաղութներ ձևավորել։ Այս փոքրիկ էակների արձակած լույսն օգնում է միջատներին դեպի իրենց գրավել, և վերջիններս ընկնում են ցանցերի մեջ ու դառնում սարդաճիճուների կերը։

Չնայած նրան, որ լուսարձակող էակների մեծամասնությունը բնակվում է օվկիանոսի խորքում, այս արարածները բացառիկ են ու թույլ են տալիս զմայլվել իրենց հեքիաթային գեղեցկությամբ։ Սակայն հենց դրանց վրա այլ լույս է ընկնում, մարդու աչքն այլևս չի կարողանում տարբերել այդ էակներին քարանձավի պատի ապարից։

Ցավոք, այս էակների կյանքը շատ կարճատև է, և նրանք հազիվ հասցնում են նոր սերունդ թողնել իրենցից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել