Մեծ քաղաքում կյանքը դժվար է, չար և դաժան մրցակցություն է: Բայց դե վարձավճարը պետք է տալ  և մի բան էլ ուտել: Արդյունքում որոշ մարդիկ զբաղվում են ցանկացած աշխատանքով: Երբեմն դա առավոտյան իննից երեկոյան հինգն է, երբեմն` գիշերային հերթափոխություն լցակայանում: Իսկ երբեմն նույնիսկ ոչ օրինական: Ուստի այստեղ եմ ներկայացնում իմ թոփ 10 ամենավատ քաղաքային աշխատանքների ցուցակը Ամերիկայում:

10 Ոստիկաններ

Մինչ դու հսկում ես Մայբերիին, հերթափոխոխությունդ սկվելուն պես  ամեն օր ռիսկի ես ենթարկում կյանքդ: Շատ քաղաքներ ունեն բյուջետային սահմանափակումներ, որոնք առաջին հերթին կանխում են  ոստիկանների թիվը փողոցում: Նրանք հաճախ ամենավտանգավոր իրավիճակներում ոչ բավարար մարզավիճակում են գտնվում և լավ զինված չեն: Յուրաքանչյուր երթևեկության կանգառը, ընտանեկան վեճի ահազանգը կամ թմրադեղի շենքի ավերումը կարող է վերջինը լինել նրանց կյանքում: Չնայած օգուտի և աշխատավարձի բավարար լինելուն՝ շատ ոստիկաններ գիշերով մասնավոր անվտանգություն են ապահովում կամ թիկնապահ աշխատում: Անցնելով աստիճանակարգերով և դառնալով խուզարկու կամ մեկ այլ ոչ փողոցային մակարդակի պաշտոնյա` սովորաբար երկարատև կարիերայից հետո ամենալավ տարբերակն է համարվում:

 9 Հրշեջներ

Fireman Հրդեհը «շահութաբեր» է: Հին, լքված շենքերը լի են անտուն մարդկանցով: Սրանք այն պատճառներից են, որոնց համար հրշեջները ամեն օր իրենց կյանքն են վտագում: Նրանք ներս մտնելով պետք է կյանքեր փրկեն և հանգցնեն կրակը, նախքան այն կլափի մոտակա շենքերը: Խռովությունների ժամանակ (Դետրոյդ և Վատց 1960-ականներին և Լոս Անջելեսը Ռոդնի Կինգի  դատավճռից հետո) նրանք հարձակման ժամանակ բարկացած ամբոխի  անմիջական զոհերն են: Սա խստապահանջ աշխատանք է, որը նախատեսված չէ ֆիզիկապես կամ հոգեպես թույլ մարդկանց համար:

8 Վնասատուների դեմ պայքարողներ

Exterminator-Ii Եթե ուտիճներով կամ առնետներվ վխտացող տունը զվարճալի է թվում քեզ համար, ապա այս աշխատանքը հենց քեզ համար է: Իսկ մնացածիս համար անծանոթ տուն մտնելը, որտեղ վխտում են հիվանդություն տարածող մակաբույծներ, իսկական մղձավանջային աշխատանք է: Սա այնքան սարսափելի աշխատանք է, որ նույնիսկ Ստեֆեն Կինգին կներշնչեր նովել գրել:

7 Շուրջօրյա խանութի աշխատողներ

Clerks Մի աշխատանք, որտեղ քո կյանքը կարող էր ավարտվել դրամարկղի մի քանի դոլարի պատճառով: Որոշ խանութներ պատկանում են ընտանեկան բիզնեսին, որի աշխատողները հենց ընտանիքի անդամներն են: Մնացածները  24-ժամյա կոնգլոմերանտ, մեծ խանութներ են, որոնք հնարավորություն են տալիս մարդկանց աշխատելու իրենց կյանքի ռիթմին հարմար ժամերին: Չնայած տեսախցիկներին և նույնիսկ վաճառասեղանի տակ թաքցրած հրացանին` շատ աշխատողների վրա կրակում են` նախքան գումար պահանջելը:

6 Անառակություն

Աշխարհի ամենահին մասնագիտությունը դեռ գոյություն ունի և լավ է ընթանում երկրագնդի քաղաքների փողոցներում: Բացի բռնաբարվելու, հարձակման ենթարկվելու և նույնիսկ սպանվելու վտանգից՝ միշտ էլ  հնարավոր է ՁԻԱՀ-ով կամ այլ սեռավարակով վարակվել: Քանի որ այն շատ նահանգներում անօրինական է համարվում, անառակները ենթակա  են ձերբակալվելու և բանտարկվելու:

5 Գործարանի աշխատողներ

Onion Imagearticle1134 Օրական 5$-ը, որը Հենրի Ֆորդը առաջարկում էր Դետրոիդ գործարաններում աշխատող մարդկանց, գրեթե 100 տարի առաջ կարող էր որոշ ընտանիքների կյանքը փոխել: Շատ բանվորներ և հմուտ առևտրականներ հնարավորությունը չէին կորցնում կրկնապատկելու իրենց եկամուտը: Չնայած աշխատանքային պայմանները ներկայումս ավելի ապահով են, և աշխատավարձը միությունների և հավաքական սակարկող համաձայնագրերի շնորհիվ ավելի բարձր է, այնուամենայնիվ գործարանին բնորոշ աշխատանքը դեր շարունակում է կեղտող, ծանր և հոգնեցուցիչ լինել:

4 Օֆիսային աշխատողներ

Office-Space-06 Full Գնալ  աշխատանքի  և  անցկացնել  ավելի երկար օր աշխատասենյակում: Աշխատում ես բավականին շատ, որպեսզի չհեռացվես աշխատանքից և ստանաս այնքան աշխատավարձ, որ ծայրը ծայրին հասցնես (սա մեջբերում է պրոֆեսիոնալ հռետոր Լես Բրաունից): Շատ մարդիկ շատ ժամանակ են ծախսում ինտերնետում շրջելով, հումորային էլեկտրոնային նամակներ փոխանակելով կամ թարմացնելով իրենց ռեզյումեն: Զարմանալի է, որ ընդհանրապես որևէ գործ է արվում:

Տաքսու վարորդներ

Osman Շատ վարորդներ երկար ժամանակ պետք է անցկացնեն մեքենայի մեջ, որպեսզի ապրուստի միջոց վաստակեն: Պետք է գործ ունենաս երթևեկության խցանումների և ուղևորների հետ, որոնք թեյավճար չեն թողնում: Երբեմն ուղևորները կարող են թալանել այն մի քանի դոլարը, որ վաստակել ես րոպեներ առաջ կամ քեզ  կարող են անմիջապես սպանել: Ահա թե ինչու որոշ տաքսու վարորդներ  չեն վերցնում որոշ ուղևորների, որն իր հերթին հանգեցնում է հակասության:

2 Թմրադեղ վաճառողներ

Կոկաին, կանեփ, մետամֆետամին: Դրանք առկա են յուրաքանչյուր փողոցի անկյունում, մեկ չափաբաժինը մի քանի դոլարով: Շրջաններում, որտեղ թմրանյութի օգտագործումը շատ տարածված է, և աշխատատեղերը՝ քիչ, շատ մարդիկ ընտրում են արագ գումար վաստակելու տարբերակը, որպեսզի վճարեն վարձերը: Ռիսկերը մեծ են (բանտ, մրցակից բանդաներ) թե՛ փողոցի անկյունի վաճառողների, թե՛ «միջին մենեջմենթի» պաշտոնը զբաղեցրած մեկի համար, իսկ աշխատավարձը զարմանալիորեն ցածր է:

1 Հեռախոսային գործակալներ

Telemarketer Նրանք զանգում են ճաշի ժամին, քո սիրած ֆիլմի ընթացքում կամ երբ վերջապես նոր է քնել երեխան: Նրանք նախապես գրված տեքստով, զանգի կենտրոններից ավտոմատ զանգ կատարող տեղացիներն են, որոնք զանգում են վաճառելու թերթեր, ապահովագրություն կամ համոզելու, որ փոխես միջքաղաքային կապերի ծառայությունը: Ճշմարտությունն այն է, որ զանգող մարդկանցից շատերը գործունյա երիտասարդներն են, որոնք վճարում են իրենց ուսման վարձը, կամ տարեց մարդիկ, որ «իրական աշխատանքներում» փորձում են հասցնել ժամանակին վճարելու հիպոտեքային վարկերը: Նրանք, փաստորեն, ականջակալներով միացված են հեռախոսին և լանչն ու ընդմիջումը խստորեն  վերահսկվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել