ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ գայթակղությունների շարունակություն։ Ափսոսում եմ, որ նման մարդկանց հնարավորություն է տրվում այդ բարձր ամբիոնն օգտագործել բացառապես սեփական շահերի համար։ Տպավորությունն այնպիսին է, որ զեկույցի հեղինակը ոչ թե եվրոպացի պատգամավոր է, այլ գրված է, ասենք, Ադրբեջանի համապատասխան գրասենյակներում։ Ու չի բացառվում, որ Ուոելթերն առաջիկայում արժանանա Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատվավոր պատգամավորի կոչման։ 
Համոզված եմ, որ ԵԽԽՎ-ում շատ են այն պատվիրակները, ովքեր գիտեն իրականությունը, հետևում են միջազգային նորմերին, և խելամտությունը կհաղթի, ու ուոլթերականությունը դուրս կմղվի ԵԽԽՎ օրակարգից ու աշխատաոճից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել