««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը որոշել է բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը։ Այս օրերին ճանապարհային ոստիկանությունում քննարկվամ է բարձրացնել խմած վարորդների տուգանքի չափը։ Կախված խմածության չափից՝ վարորդները գործող «սակագների» համաձայն՝ տուգանվում են 100 կամ 150 հազար ՀՀ դրամ։ Որոշվել է, որ այդ տուգանքը հասցվի 200-250 հազար ՀՀ դրամի։

Կբարձրանա նաև պետհամարանիշներն ինքնագլուխ փոխող վարորդների տուգանքների չափը ևս։ Այն վարորդները, որոնք ինքնակամ համար կփոխեն, հնարավոր է տուգանվեն 500 հազար դրամի չափով։

Ի դեպ՝ պետք է նկատել, որ պետհամարանիշներ փոփոխելու «խասյաթ» ունեն հիմնականում հարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները։ Օրերս, օրինակ, նման գործողության էր դիմել Արթուր Բաղդասարյանի որդին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել