«Աժ ՀՀԿ խմբակցությունում արշալույսները խաղաղ չեն. կին պատգամավորների մեջ հերթական կռիվն է սկսվել, իսկ պատճառը՝ հերթական գործուղումն է։ Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, առաջիկայում ԱԺ՝–ից մեծ պատվիրակություն մոտ 10 օրով մեկնելու է Չինաստան, և հիմա ՀՀԿ կանայք պայքարում են այդ պատվիրակության կազմում ընդգկվելու համար։

Մեր աղբյուրի պնդմամբ, սկզբում պատվիրակության կազմում նշված է եղել Շուշան Պետրոսյանի անունը, սակայն գործուղումների սիրահար կանայք, որոնք հովանավորվում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից, Շուշանի անունը «ջնջել են տվել» և ընկերուհիներով տեղավորվել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել