Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի տեղեկություններով՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում օրեր առաջ կալանավորների նկատմամբ մասսայական բռնություններ են եղել:
Իրավապահն ասել է, որ ՔԿՀ աշխատակիցները գրոհել են 6-րդ մասնաշենք, կալանավորներն անօգնական ճիչեր են արձակել, օգնության կանչել:

Այս հայտարարությունից հետո քրեակատարողական հիմնարկի անցուդարձը հանրության ուշադրության կենտրոնում է, բայց կարծես ավելի կարևոր է ոչ թե բուն միջադեպը, այլ այն, թե ով ում դեմ, ինչի համար կազմակերպեց, ինչ խնդիրներ կան, ասենք, ոլորտի նախարարի ու ՔԿՎ վարչության պետ Արթուր Օսիկյանի միջև: Որոշ լրատվամիջոցներում վերլուծություններ են կատարվում, թե իրականում որն է բուն պատճառը, ինչու էին բղավում ազատազրկվածները: 
Պետք է հասկանալ, որ ՔԿՎ-ում տեղի ունեցող ցանկացած միջադեպ նախ բիծ է տվյալ հաստատության պետի՝ այս դեպքում Օսիկյանի համար, մյուս կողմից՝ Արդարադատության նախարարի համար, ով վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և, բնականաբար, դժվար ցանկանար նման միջադեպերի հաշվին ինքնահաստատվել ոլորտում:

Ամենակարևորը՝ այս պահին պետք է պարզել, թե արդյո՞ք խախտվել են ազատազրկման դատապարտված անձանց իրավունքները, արդյո՞ք քրեակատարողական հիմնարկում պարբերաբար բռնություններ են լինում անազատության մեջ գտնվողների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել