ՀՀ-ում 2015-ի 9 ամսվա ընթացքում ՃՏՊ-երից գրանցվել է 249 զոհ, ինչը 29%-ով ավելի է 2014 ցուցանիշից: Եվ լսումներ, ասուլիսներ, ճռճռան հանդիպումներ, միջոցառումներ, լուրջ դեմքեր ու խուճուճ արտահայտություններ, կանխատեսումներ, որ տեսանկարահանող ու արագաչափող էլեկտրոնային պատժիչ ջոկատներն առարկայորեն կնվազեցնեն ՃՏՊ դեպքերն ու զոհերի քանակը: 249 զոհ 9 ամսում: Այսինքն՝ տարեկան մի գյուղի բնակչություն ԶՈՀ է գնում: Հիմա մտաբերենք ինքներս մեզ, բոլոր մեր այն բարեկամներին, ընկերներին ու ծանոթներին, ովքեր լեղապատառ են քշում, տոկից փախած. շտապում են տղեքը, պաշտոնյաները, ցենտրները: 
249 զոհ 9 ամսում. 29%-ով ավելին, քան 2014-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել