էսօր մոտս երգելու տրամադրություն էր ու Կոմիտասով իջնելով երգել եմ Կոմիտասի «Սոնա յարը» և «Սև ա Չոբանի շունը», ապա երթուղայինը ինձ հասցրեց Չարենցի փ. և տվյալ վայրի ամենաճիշտ երգը «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում»-ը, մտնելով Սայաթ-Նովա պողոտա՝ երգեցի «Աշխարհումս միայն դուն իս», Նալբանդյանի վրա երգեցի «Իտալացի աղջկա երգը», Թումանյանի վրա «Ախ ինչ լավ է սարի վրա», մտնելով Վարդանանց փ. իմ թե իրենց բախտից փղի վրա պարսիկ չտեսա, Պուշկինի վրա մտքիս երգ չեկավ և արտասանեցի «Ես հիշում եմ պահն այն հիասքանչ...»: Օպերայի մոտ երկու երգ կատարեցի՝ «Ամպի տակից ջուր է գալիս» և «Արաբոն», Ֆրանսիայի հրապարակում բնականաբար «Մարսելեզը» ... ու այսպես շարունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել