Մարդկության ամենակարևոր հատկանիշներից մեկը համախմբվելու հատկանիշն է, և հաճախ մարդկանց համախմբում է համամարդկային աղետը: Այդպիսին էր 1988 թվականի  դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը: Այն գրեթե հողին հավասարեցրեց Հայաստանի հյուսիսային երկու քաղաքները՝ Գյումրին և Սպիտակը: Ըստ պաշտոնական տվյալների` այն խլեց 25 հազար մարդու կյանք, մարդկանց մեծ մասը դաձան անտուն ու թափառաշրջիկ, բոլորը հայտնվեցին ծանր հոգեվիճակում, երկիրը  գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, մշակույթի և գիտության մասին խոսելն անգամ անմիտ էր թվում: Շատերը չդիմացան ծանր սոցիալական պայմաններին, չհամակերպվեցին մարդկության գոյատևման համար անհրաժեշտ պարզագույն կենսական պայմաններ չունենալուն՝ լույս, ջերմություն, սննդի պակաս, և հակառակ կառավարության կոչերին ու հորդորներին՝ չլքել հայրենիքը, շատերը բռնեցին դեպի դուրս տանող խավարչին ճանապարհը: Գնացողների մեծ մասը գիտության և մշակույթի նվիրյալներն էին, որոնք այլ երկրներում ապրեցին որպես գերության մատնված պատանդներ, իսկ  ոմանք արժանացան փառքի՝ աստիճանաբար մոռանալով իրենց ծագման մասին: Ովքեր մնացին ու պայքարեցին, այժմ միայն նրանք իրավունք ունեն հպարտանալու մեր պետության ձեռքբերումներով:

Երբ մի պահ հետադարձ հայացք ես գցում դեպի մեր պատմության մութ էջերը, զարմանում ես, թե ինչպես ենք կարողացել գոյատևել և փնովելով մեր բախտը առաջ շարժվել ու ստեղծել մարդկության համար կարևոր մշակութային արժեքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել