Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է: Կարդացի նախարարի շնորհավորական ուղերձը, զգացի, որ 3 կետի բավարարում եմ: Մեջբերում եմ.
«Հարգելի գործընկերներ, գյուղաշխարհի մարդիկ, ֆերմերներ, գործարարներ, մասնագետներ, գիտնականներ, ձեր ազգանվեր ու լարված աշխատանքի շնորհիվ է, որ մենք հաջողված գյուղատնտեսական տարվա բերառատ աշուն ենք վայելում՝ բոլոր ցուցանիշներով գերազանցելով նախորդ տարվա բնագծերը:

Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ շնորհավորում ձեզ` գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:

Ցանկանում եմ բոլորիդ խաղաղ, արդյունավետ աշխատանք, երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի բազմապատկում: Երջանիկ եղեք, հաջողակ և առողջ»,-ասվում է գյուղնախարարի ուղերձում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել