Ես ուրախ եմ որ Վահրամ Սահակյանը տուն է նվեր ստացել քաղաքապետարանից, չէ ես շա՜տ ուրախ եմ որ Վահրամ Սահակյանը բնակարան է նվեր ստացել քաղաքապետարանից, և որ Զառան էլ է նվեր ստացել, և մյուս երկու արվեստի գործիչներն էլ ում անունները դեռ չգիտեմ... Ուրախ եմ, բայց ինչու՞ պետք է ուրախ չլինեմ... Վահրամին անձամբ չեմ էլ ճանաչում, ֆեյսբուքով շփվել ենք երկու անգամ, նրա շատ կարծիքների հետ էլ համաձայն չեմ, բայց կա՞ մեկը որ կասկածում է Վահրամի տաղանդավոր արվեստագետ լինելու մեջ... Հախվերդյան Ռուբոն էլ մեկ մեկ որ խոսում է ես երազում եմ որ ինքը միայն երգի, բայց կա՞ մեկը որ կարող է անուն դնել նրա ստեղծագործություններից գոնե մեկին... Առաջ արվեստանոցների էին տրամադրում ստեղծագործ մարդկանց հիմա տուն չունեն շատերը ուր մնաց արվեստանոց, բա պարզ չի՞ որ ես շա՜տ ուրախ եմ որ Վահրամ Սահակյանը հիմա տուն կունենա ու ասել իմ լավ ընկեր Հրանտը չուզողի աչքն էլ հանելու ենք բա ոնց...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել