Հայաստանում այս տարի խաղողի բերքը աննախադեպ շատ է, ինչը, իհարկե, դրական և ոգևորիչ փաստ է, սակայն բերքի առատությունը մթերման շուկայում առաջացրեց աժիտաժային իրավիճակ, քանի որ մթերող գործարարներըը բացի նախորոք կնքված պայմանագրերից, ստիպված էին նախատեսվածից ավելի խաղող մթերել: Խաղողի բերքի առատությանը հակառակ՝ արտահանման շուկայում դիտվում է որոշակի պասիվությամբ, ինչը պայմանավորված է ռուսական շուկայում ստեղծված ճգնաժամով:

Մթերման հետ կապված խնդիրները գյուղացիների մոտ առաջարցել են ցայտնոտային վիճակ և մարդիկ խուճապի են մատնվել, սակայն, գյուղոլորտի պատասխանատուների խոսքով՝ խնդիրն ամբողջությամբ կկարգավորվի: 
Նախօրեին` ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ, Հեղինե Բիշարյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե` «գյուղացին դոլարով վարկերի տակից չի կարողանում դուրս գալ` մի կողմից բնական աղետների, մյուս կողմից վճարվող տոկոսների անընդհատ ավելացման պատճառով, գյուղացու խաղողը, որը չի կարողանում իրացնել, մնացել է բեռնատարների վրա»:
Այնինչ, այսօրվա մամուլից պարզ դարձավ, որ խաղողի մթերման համար իր քայլերն ու դերակատարությունը պետք է ունենար նաև Բիշարյանի «շեֆը»:

Ինչպես հայտնի է՝ Արթուր Բաղդասարյանը մի քանի տարի առաջ հիմնել է «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը։ ՕԵԿ-ականները ժամանակին մեծ խանդավառությամբ քարոզում էին Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում գտնվող այդ գործարանը։ Սակայն խաղողի մթերման հարցով թոհուբոհը կարծես շրջանցեց «Հայասիին»։ Ավելին` լուրեր են պտտվում, թե «Հայսին» հիմնականում գործում է ներկրված հումքի հիման վրա։ Կոնյակի սպիրտ ներկրելու մասին լուրը գործարանից չեն հերքել:
Հարկ է հավելել, որ հարգարժան պատգամավոր-տիկինը և ՀՀ ապագայի հովերով տառապող նրա «գաղափարական» հայրը խոսում են միայն իրենց հարմար շրջափուլում, և ամենակարևորը` իրենց նախընտրած ձևաչափով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել