Մի քանի օր առաջ գրել էր Հայաստանում կեղծ լուրերի տարածման մասին և ինչպես դիմակայել այդպիսի հոգեբանական դիվերսիաներին:

Երեկ Armenia Parents Corner խմբում հերթական վբռոսը գնաց երեխա գողանալու մասին:

Ինչը շատ դուրս եկավ:

Խմբի մասնակիցների մի մասը շատ արագ կողմնորոշվեց ու սկսեց գրողից պահանջել կոնկրետ տեղեկություններ, հեռախոսի համար , հասցե, լուսանկարներ: Ինչպես և պետք է անել, եթե կասկած կա որ կեղծ լուր է տարածվում:

Ինչպես և սպասվում էր, ինֆորմացիան ներմուծվել էր ֆեյք օգնությամբ, որը սկսեվ "լողալ" և խուսափողական պատասխաններ տալ:

Խմբի մասնակիցները նաև թեգ արեցին ինձ ու Samvel Martirosyan-ին և շատ արագ արձագանքեց նաև խմբի ադմինը հեռացնելով գրառումը` չթողնելով այն տարածվի ավելի շատ:

Ինչ ասեմ, կասեմ, որ շատ ուրախ եմ, որ մի փոքր բացատրական աշխատանքը այսպիսի լավ արդյունքներ է տալիս: Բայց միշտ զգոնութոյւն ու ուշադրություն պահպանել պետք է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել