Որքան էլ քաղաքական բեմեր բանվորները ճղեն իրենց, փրփրեն, Երեկ Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ընդունվեց 104 կողմ, 10 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկության արդյունքները տպավորիչ են. թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում իսկապես կա կոնսոլիդացիա սահմանադրական փոփոխությունների շուրջ։ Խորհրդարանականների կամարտահայտումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանին անհրաժեշտ են այս փոփոխությունները։ Ու պատահական չէ այս կոնսոլիդացիան, քանի որ փոփոխությունների նախագիծը մինչև խորհրդարանում ընդունվելն անցել է շատ լուրջ ճանապարհ՝ հանրային քննարկումներ, խորհրդակցություններ հանրապետության գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, ստացված առաջարկներ, փոփոխություններ՝ պատգամավորների և խմբակցությունների կողմից ներկայացրած առաջարկներիհիման վրա։ Նախագիծը դրական եզրակացության և բարձր գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից։ ԱԺ պատգամավորների մոտ 80 տոկոսի դրական կարծիքըխոսուն թիվ է։ Քվեարկությունը ներկայացուցչական է նաև հասարակական կարծիքի տեսանկյունից։ Համոզված ենք՝ հանրաքվեի արդյունքները նույնպես համարժեք են լինելու։ Ու չեմկարծում, թե այս ֆոնին արդարացված են տարբեր խմբակների հայտարարությունները հանրության անունից։ Այդ ուժերը նախ պետք է կարողանան համախմբվել իրենք իրենց շուրջ, նորմիայն հանդես գան ժողովրդի անունից։ Պետք չէ կուրծք ծեծել, հավատացնել, թե գիշերը չեն քնում, պայքարում են ժողովրդի համար։ Ժողովուրդը բնազդով զգում է բոլորին, տարբերում էիրականն ու ֆեյքը։ Ժողովուրդը ցանկանում է մեկ բան՝ փոփոխություն և կայուն զարգացում։ Իսկ Սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագիծը ապահովում է կայունզարգացումը։ Մենք շատ լավ հասկանում ենք «հանկարծ բան չփոխեք» դիրքերից հանդես եկող գործիչներին, հասկանում ենք, բայց համաձայն չենք նրանց հետ: Մենք գնալու ենք փոփոխությունների ճանապարհով հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն ժամանակակից, ավելի ժողովրդավարական և զարգացող հայրենիքի: Այս գործընթացի մաս կազմելը պատիվ է: Վստահ եմ՝ շուտով կլինի նաև շատ մոդայիկ, որովհետև առաջադիմական գործընթացի մաս լինել, նշանակում է ժամանակակից և ճկուն լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել