Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ այսուհետ լրագրողները պետք է վճարեն իր` հարցազրույց տալու դիմաց։ 
Պատգամավորն իր հարցազրույցը գնահատել է 500 դոլար կամ եվրո։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ կայքի լրագրողներից մեկին հարցազրույց տալու դիմաց պատրաստ եմ վճարել այդ գումարը։ Վստահ եմ` իր խոսքի տեր մարդ է։ Սպասում եմ նրա արձագանքին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել